Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Պայքար ժամկետանց եւ անորակ դեղերի շրջանառության դեմ

Պայքար ժամկետանց եւ անորակ դեղերի շրջանառության դեմ

Ժամկետանց եւ անորակ դեղերի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու համար առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով կներկայացվի նոր օրենքի նախագիծ։

 

Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առկա են դեպքեր, երբ շրջանառության մեջ են դրվում անորակ ու ժամկետանց դեղեր։

 

«Օրենսդրությամբ նման անորակ եւ ժամկետանց դեղերի վաճառքն արգեկվում է։ Նման դեպքերի բացահայտման համար առողջապահության նախարարության համապատասխան կառույցը պարբերաբար վերահսկողություն է իրականացնում, սակայն մենք ունենք որոշակի օրենսդրական բացեր, որոնք կլրացվեն նոր օրենքի նախագծով»,–ասաց Ա. Բաբլոյանը։

 

Հայաստանում ավելի քան 16 տարի առաջ ստեղծվել է «Դեղերի որակի վերահսկման գործակալություն», որտեղ մշակվում են այն ստանդարտները, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից։ Տեսչական վերահսկողության պարտականությունը դրված է առողջապահության նախարարության վրա, հաստատված են մեխանիզմները, որոնցով էլ պետք է իրականացվի վերահսկողությունը։ Ըստ Ա. Բաբլոյանի՝ միայն վերահսկողությունը բավարար չէ, եթե օրենսդրական բացեր կան։

 

«Նոր օրենքի նախագիծն ավելի կխստացնի վերահսկողությունը, որպեսզի հնարավորություն չլինի խուսափել դեղերի շրջանառության վերահսկման գործընթացից։ Նույնիսկ չվերահսկելու փոքրիկ հնարավորությունները պետք է բացառվեն»,–ասաց Ա. Բաբլոյանը։ Նրա խոսքով, պետության հիմնական նպատակը հանրային առողջության մասին հոգ տանելն է։ Նա նշեց, որ բացի բժշկական ծառայությունների մատուցումից, հանրային առողջության պահպանման ուղղությամբ այլ լայնածավալ միջոցառումներ նույնպես իրականացվում են։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ